Քաղաքականություն
26.11.2026 | 15:51
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, համագործակցության խորացման հնարավորությունները և Հայաստան-Եվրամիություն կապերին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։
Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբերտ Գերշների հետ։
Քննարկվել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացմանը եւ երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։