Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) գլխավոր հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովին։
Նրան նախնական կալանքի վերցնելու մասին որոշումը նոյեմբերի 25-ին կայացրել է մայրաքաղաքի 235-րդ կայազորային ռազմական դատարանը՝ քննչական մարմինների միջնորդության հիման վրա։
Գրեխովն այս պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից, իսկ զինվորական ծառայության մեջ է 1979 թվականից։
Ըստ «Baza»-ի՝ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։