Մոռացել է՝ նախորդ 5-6 տարիներին Եռաբլուրն այնքան է ընդլայնել , որքան սովորական պայմաններում կպահանջվեր 150-170 տարվա մարտական կորուստների համար․ Ղազարյան

ՀՅԴ անդամ Տարոն Ղազարյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ իր կառավարման վերջին 2 տարի 8 ամիսներին Եռաբլուրը չի ընդլայնվել՝ մոռանալով, որ նախորդ 5-6 տարիներին այն ընդլայնել է այնքան, որքան սովորական պայմաններում կպահանջվեր 150-170 տարվա մարտական կորուստների համար։

Դրան գումարած՝ շուրջ 12 000 քառ. կմ հայրենիքի կորուստն ու 150 հազար հայերի բռնի տեղահանումը։

Սրանով էլ կարող է հպարտանալ․ նման «ձեռքբերումներ» նախորդ ղեկավարները չունեին։

Մնում է հուսալ և պայքարել, որ այս «կուտ-խաղաղության» արդյունքում այդ 2 տարի 8 ամիսը չմնա պարզապես ողբերգական տարիների միջև ընկած կարճ դադար»։

Leave a comment