Հայաստանը կդիմի Եվրասիական դատարան

Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների հարցով ԵԱՏՄ կոլեգիայի նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 1-ը, սակայն Հայաստանը որոշել է այս փուլում հարցը քվեարկության չդնել և փոխարենը դիմել Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ինչու է դա կարևոր. Նախարարի խոսքով՝ որոշման անցնելու համար անհրաժեշտ է 10-ից 7 ձայն, մինչդեռ այս պահին Հայաստանն ունի 10-ից 6 ձայն։ Քվեարկության չդնելու և դատարանի խորհրդատվական կարծիք հայցելու ռազմավարությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիրքորոշումը՝ ռուսական սահմանափակումները «առևտրային խոչընդոտ» ճանաչելու գործընթացում։

Հայտարարության և առևտրային սահմանափակումների առանցքային մանրամասները.

Leave a comment