Մերձավանում բախվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա 5 վիրավոր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Մերձավան բնակավայրում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ։ Բախման հետևանքով «Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող հողատարածքի ցանցին։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։