Վարազդատ Հարոյանն աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել ազգային թիմում իր նախկին թիմակից Գևորգ Ղազարյանին։

Երևանի «Արարատի» ֆուտբոլիստը հանդես է եկել տեսաուղերձով, որը սոցիալական ցանցերում հրապարակել է Գևորգ Ղազարյանը։

«Հանդիպել եմ Գևորգի հետ, ծանոթացել եմ նրա ծրագրին: Լիովին համամիտ եմ նրա մտքերի հետ: Հուսով եմ՝ կլինեն արդար ընտրություններ և վստահ եմ, որ Գևորգը կհաղթի»,- ասել է Վարազդատ Հարոյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել էր Գյումրիի «Շիրակը»։ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է, որին առաջադրել է «Սյունիքը»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։

Leave a comment