Ձերբակալվել է 15-ամյա տղային մարմնական վնասվածք պատճառած անձը

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։

Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն»։

Leave a comment