TRIPP–ը չի հատի Իրանի կարմիր գծերը, իսկ ռազմական ներկայությունը բացառվում է. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20261126/trippy-chi-hati-irani-karmir-gtsery-isk-razmakan-nerkajutjuny-bacarvum-e-pashinjan-109787201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109781619_89:0:1512:1067_1920x0_80_0_0_42f29df201cbe6628ebb78c3b321583e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսմայիլ բաղայի, թրամփի ուղի (tripp), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, ամն

իսմայիլ բաղայի, թրամփի ուղի (tripp), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, ամն

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը հավաստիացնում է, որ պաշտոնական Երևանը մշտական երկխոսության մեջ է իրանցի գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետությունը հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր գծերը», իսկ TRIPP նախագիծը չի հատել ու չի հատելու այն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Իրանի գործնկերների հետ մշտական երխոսության մեջ ենք և TRIPP–ի հարցում էլ մենք մութ անկյուն չունենք»,– ասաց նա։

Վարչապետը նաև ընդգծեց, որ նախագծի շրջանակում ռազմական ներկայությունը բացառված է:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին ազդարարեցին TRIPP նախագծի գործնական մեկնարկը։ Դրանից բառացիորեն մեկ ժամ առաջ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի հիմնվելու միայն «Թրամփի ուղու» վերաբերյալ Հայաստանի հավաստիացումների վրա և ուշադիր հետևելու է նախագծի իրականացմանը։

Նա ընդգծել էր, որ այս հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում տնտեսական կապերի ընդլայնմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պնդում է, որ պետք է հաշվի առնվեն հարևան և տարածաշրջանի պետությունների շահերը, և անթույլատրելի է համարում տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությունը։

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին ազդարարեցին TRIPP նախագծի գործնական մեկնարկը։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից

Leave a comment