Ո՞վ էր թույլ տվել, ովքե՞ր էին այդ մարդիկ, որ «Կինոմոսկվայի» վրա ավտոմատներով պարում էին. Փաշինյան

Տեսա, որ Կինոմոսկվայի վրա ավտոմատներով պարում են, և ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Մոնթե» ֆիլմի պրեմիերային ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների բացակայության վերաբերյալ հարցին։

Նա նշեց, որ ցանկացած 3-րդ երկրից երբ այդ տեսարանը տեսնեն, հարցեր կծագեն, թե ինչու՞ են Հայաստանում ավտոմատներով պարում։

Վարչապետի խոսքով՝ այն, որ տվյալ դրվագը ֆիլմից հատված էր, չի նշանակում, որ պետք է Երևանի կենտրոնում նման պար պարեին. «Դա ի՞նչ կապ ունի. ուրեմն ավտոմատներով թող գային Կառավարության շենքում պարեին, գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»։

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախի ազատագրման գործում մեծ ավանդ ունեցող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր։

Հերոսի ծննդյան օրը մեծ էկրան բարձրացավ նրա մասին պատմող ֆիլմը։

 

Leave a comment