ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկվել, դա լուրջ չի լինի. Փաշինյան

ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկվել, դա լուրջ չի լինի. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկել դա լուրջ չի լինի, մենք պետք է առաջ գնանք չենք կարող հետ գնալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ տնտեսական հարցեր քննարկվելու են նաև ՌԴ-ի հետ և արդեն հաջորդ շաբաթ կկայանա իր պաշտոնական այցը Մոսկվա:

Անդրադառնալով ՌԴ ապրանքների արտահանման սահմանափակման քաղաքականության շարունակության հետ կապված հարցին վարչապետը ընդգծեց. «Հիմա լայնորեն տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, այդ թվում և արտահանման, որը բավականին հաջող է ընթանում: Ես Ռումինիա այցից եմ վերադարձել և մենք արձանագրել ենք, որ Ռումինիայի շուկայում  հայաստանյան ապրանքներ են վաճառվում և նաև տարանցման որոշակի ուղիներ են մշակվում, այնպես որ այս գործընթացը այսպես, թե այնպես գնալու է, և մենք իհարկե ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիրը լուծվի, բայց մենք չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք: Դա ԵԱՏՄ-ին է պետք, որպեսզի կառույցը իր գրավչությունը չկորցնի»:

Leave a comment