Մարտին ամերիկյան Nvidia կորպորացիայի վաճառքի գծով նախկին ղեկավար Ջեյ Պուրին ամուսնացել է ամերիկյան «Super Micro» ընկերության նախկին ղեկավար աշխատակից Սենլի Չենի հետ․ գրել է «The Wall Street Journal»-ը։
Նրանք հանդիպել են արդեն մի քանի տարի մի ժամանակահատվածում, երբ նրանց ընկերությունները գործնական համագործակցության մեջ են եղել։
Հարսանիքից երկու շաբաթ էլ չանցած՝ ԱՄՆ դատախազները մեղադրանքներ են առաջադրել երեք անձանց, որոնք կասկածվում են Nvidia-ի չիպերով հագեցած սերվերներ (ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ) Չինաստան ապօրինի ներկրելու մեջ։
Չենը, ում մեղադրանք չի առաջադրվել, հերքել է, որ օգտագործել է իր անձնական հարաբերությունները որևէ մասնագիտական առավելություն ստանալու նպատակով։