Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին․ հայտնի է վերջինիս դիրքորոշումը

Եղիշե Մելիքյանը հանդիպել է հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ Նովոստի–Արմենիա/․ «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։


Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա: 


Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:


 


Leave a comment