Հայ մարդուն մի փոքր խրախուսում է պետք, որպեսոզի առավոտ շուտ արթնանա և գնա մարզասրահ. Փաշինյան

Հայ մարդուն մի փոքր խրախուսում է պետք, որպեսոզի առավոտ շուտ արթնանա և գնա մարզասրահ. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կարծում եմ Առողջապահության նախարարությունը ժամանակ առ ժամանակ մեր առևտրի ծավալները պետք է վերլուծի, համեմատի առողջապահական համակարգում եղած ծառայությունների դինամիկաների հետ: Այս մասին Կառավարության նսիտի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է հասկանանք, թե որ ապրանքների սպառումն է, որ պետք է ապախրախուսենք: Ընդ որում դա պետք է անել թափանցիկ: Դրանք հայտնի են՝ ծխախոտ, ալկոհոլ, շաքար, աղ: Սա պետք է գիտականորեն հիմնավորված թեմա լինի, սա չպետք է քաղաքական որոշման թեմա լինի: Սրան պետք է նախորդի շատ ակտիվ հանրային հաղորդակցություն և նոր կայացվեն որոշումներ, որպեսզի մարդկանց հասկանալի լինի, թե Կառավարությունն  ինչ է անում և ինչի համար է անում: Ուզում եմ ասել, որ ծխախոտի, շաքարի, ալկոհոլի և նման այլ ապրանքների դեպքում մենք կարող ենք հետվճարի սահմանափակող որոշումներ կայացնել, բայց ծախսերի մասով առհասարակ խրախուսող որոշում կայացնել: Օրինակ մարզասրահներ այցելելու հետ կապված ծախսերի դեպքում կարող են բոնուսներ գործել: Էլ չեմ ասում, որ հիմա հեռախոսների մեջ բոլոր այդ ծրագրերը կան՝ քայլելու ծրագրեր կան և այլն: Այսինքն մարդու անհատական պրոֆիլ կարող է լինել, որ մարդու անհատական ապրելակերպի հետ կապված իր հետվաճարին լրացուցիչ բոնուսներ տանք, որովհետև տեսնում ենք, որ մարդը ապրում է կամ ձգտում է առողջ ապրելակերպով ապրելուն: Իսկ նարանք, ովքեր տեսնում ենք, որ ավելի շատ վնասակար սովորությունների վրա են գումար ծախսում, այդ դեպքում մենք մեր քաղաքականությունով կարող ենք ուղղորդել»,-ասաց վարչապետը:  

Վարչապետը նշեց, որ սա կաող է թվալ անհարկի միջամտություն, սակայն հայ մարդուն մի փոքր խրախուսում է պետք, որպեսոզի առավոտ շուտ արթնանա և գնա մարզասրահ:

Leave a comment