ԵՄ որ երկրներում է վառելիքի գներն ամենից շատ աճել

Եվրամիության վիճակագրական ծառայությունը հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում «Միասնական Եվրոպայի» բնակիչների համար վառելիքի գների աճի վերաբերյալ տվյալները։ Եվրոստատի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ԵՄ քաղաքացիների անձնական օգտագործման համար նախատեսված վառելիքի և քսայուղերի գները միջինում աճել են 29%-ով։

Միաժամանակ վառելիքի գների աճի ցուցանիշով առաջատար են դարձել ԵՄ երեք երկրներ, որտեղ թանկացումը գերազանցել է 40%-ը։

Այսպես, 2026 թվականի հոկտեմբերին՝ 2025 թվականի հոկտեմբերի համեմատ, վառելիքի գներն Էստոնիայում աճել են 44.1%-ով, Բուլղարիայում՝ 42.8%-ով, իսկ Լիտվայում՝ 42.3%-ով։

Եվրոստատի զեկույցի համաձայն՝ Եվրամիության ևս 11 երկրում վառելիքի և քսայուղերի գներն աճել են ավելի քան 30%-ով։ Աճը կազմել է 36.6% Լյուքսեմբուրգում և Ֆինլանդիայում, իսկ Խորվաթիայում՝ 31%։

Տարվա կտրվածքով գների ամենափոքր աճն արձանագրվել է Հունգարիայում՝ 11.3%։ Հաջորդում են Իռլանդիան՝ 21.5%, և Լեհաստանը՝ 21.9%։

Եվրամիության քաղաքացիների համար էներգակիրների թանկացումը շարունակվում է այն պահից, երբ Բրյուսելը խզեց էներգետիկ համագործակցությունը Մոսկվայի հետ։ Դրան զուգահեռ՝ վառելիքի համաշխարհային գների վրա ազդում է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին արձանագրվող թանկացումը։

Leave a comment