Ցույցերին մասնակցելու համար քաղաքացիությունից զրկելը ֆանտաստիկայի ժանրից է. Գալյան

https://arm.sputniknews.ru/20261126/cujcerin-masnakcelu-hamar-qaghaqaciutjunic-zrkely-fantastikaji-zhanric-e-galjan-109774912.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109767656_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a6d2b5e5f695c8d8a0393de1d14a82c8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սահմանադրություն, սրբուհի գալյան

հայաստան, սահմանադրություն, սրբուհի գալյան

Բաժանորդագրվել

ՀՀ արդարադատության նախարարը պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար քաղաքացիությունից զրկելը համաչափ է համարում։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Բողոքի ցույցերին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիությունից զրկելու մասին պնդումները ֆանտաստիկայի ժանրից են։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով նոր Սահմանադրության նախագծի կետերից մեկը։

Նա նշեց, որ զարգացած իրավական համակարգեր ունեցող երկրներում, մասնավորապես եվրոպական երկրներում կա քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ։ Սակայն, նախարարի խոսքով, այդ կարգավորումը ներկայացվում է որպես սենսացիա։

Գալյանը պարզաբանեց` ըստ առաջարկվող կարգավորումների`քաղաքացիությունից զրկելը կարող է տեղի ունենալ միայն պետական անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործության դեպքում։

«Խոսքը պետական դավաճանության, դիվերսիայի, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման և նմանաբովանդակ այլ հանցագործությունների մասին է։ Երբ խոսում ենք կատարված հանցագործության մասին, պետք է նկատի ունենանք, որ պարտադիր է ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտի գոյությունը», – ասաց Գալյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը չի միացել քաղաքացիության մասին կոնվենցիային, սակայն մասնակցում է քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին կոնվենցիային, և քաղաքացիությունից զրկելու դրույթը չպետք է հակասի այդ կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Այն նախատեսում է, որ Հայաստանը չպետք է նպաստի քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճին։

«Հետևաբար, հաշվի առնելով, որ մենք ունենք հանձնառություն չշատացնել ապաքաղաքացիություն ունեցող անձանց քանակը, քաղաքացիությունից զրկելու այս գործիքը օրենսդրական կարգավորումների համատեքստում պետք է լինի այնպիսին, որ նման հնարավորություն չտա, որպեսզի մենք չհակասենք մեր այն պարտավորություններին, որոնք ստանձնել են համապատասխան կոնվենցիան վավերացնելով», – ընդգծեց Գալյանը։

Նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները առաջարկում են վերացնել քաղաքացիությունից զրկելու արգելքը։ Դատարանը կկարողանա նման որոշում կայացնել սահմանադրական կարգի կամ պետական անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների համար։

Leave a comment