Երևանում 15–ամյա պատանի է դանակահարվել գումարային հարցի շուրջ վեճի ժամանակ

18–ամյա երիտասարդը կասկածվում է 15–ամյա պատանի դանակահարության մեջ


ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են պատանուն մարմնական վնասվածք պատճառած անձին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։


Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։


Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ 


Կատարվում է նախաքննություն։


Leave a comment