Հասարակություն
26.11.2026 | 11:22
«Մեդիա Սիսթեմս» թվային մարքեթինգի և գովազդային գործակալությունը քաղաքացիական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի կուսակցության՝ «Միասնության թևեր»-ի դեմ՝ պահանջելով հօգուտ ընկերության բռնագանձել 152 մլն 136 հազար դրամ։
Քանի որ գործով այլ մանրամասներ նշված չեն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում, Factor TV-ն կապ հաստատեց «Մեդիա Սիսթեմս» ընկերության հետ, խնդրելով նշել, թե երբ ու ինչ հանգամանքներում է գոյացել ավելի քան 152 մլն գումարը, որը պահանջում են բռնագանձել։ Ընկերությունից խոստացան ավելի ուշ պատասխանել։
Հայցադիմումը դատարան է ստացվել նոյեմբերի 24-ին և նույն օրը մակագրվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Սարոյանին։
Ռոզա Վարդանյան