Հոկտեմբերի տվյալներով ՀՀ-ում կա գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ. քանիսն են նրանք

Հոկտեմբերի տվյալներով ՀՀ-ում կա գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ. քանիսն են նրանք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հոկտեմբերի տվյալներով ՀՀ-ում ունենք գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ, արձանագրվել է 849 հազար 741 գրանցված աշխատատեղ, որը 39 հազար 667-ով ավել է 2025 թվականի հոկտեմբերին արձանագրված աշխատատեղերից և 312 հազար 997-ով ավել է 2017 թվականին արձանագրված աշխատատեղերից»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ ինչ-որ առումով սա կանխատեսելի էր. «Առնվազն մի բավականին ծանրակշիռ մասով ես այս դինամիկան կապում եմ առողջության ապահովագրության ներդրման հետ: Մինչև 200 հազար աշխատավարձ ստացող աշխատողները նույնպես ընդգրկվում են առողջության ապահովագրության համակարգում 2027 թվականի հունվարի 1-ից և փաստացի ստացվում է, որ վարձու աշխատող համարվող ամբողջ մեր սեգմենտն ընդգրկվում է առողջության ապահովագրության համակարգում: Դեռ խնդիր ունենք լուծելու տաքսու վարորդների հետ կապված»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նրանք էլ են ընդգրկված 2027 թվականին ներառվող խմբի մեջ, վարչապետն էլ հավելեց. «Ոչ մի մարդ, ում զբաղվածությունը թափանցիկ և տեսանելի է պետության համար, առողջության ապահովագրությունից դուրս չի մնում: Մենք հետագայի համար խնդիր ունենք լուծելու 63-ից 65 տարեկան թոշակառուների ու գյուղացիական տնտեսությունների քաղաքացիների հետ կապված»:

Leave a comment