Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կրկին Հայաստանում են։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նոյեմբերի 26-27-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա երկկողմ կլոր սեղան՝ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մասնակիցները կքննարկեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգի իրագործումը, փոխվստահության ամրապնդումը, տնտեսական համագործակցության, առևտրի և տրանսպորտային կապերի զարգացումը։
Օրակարգում ներառված են նաև հումանիտար հարցեր, կրթությունը, երիտասարդների հետ աշխատանքը և երկու երկրների հասարակությունների միջև երկարաժամկետ կապերի հաստատումը։