Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելն ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ երկու ձախողված պատերազմի մեջ. Արաղչի

Իսրայելը, Իրանին քիմիական զենքի մշակման և այն դեղագործական գործարաններում թաքցնելու մեջ մեղադրելով, փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իսլամական Հանրապետության դեմ նոր պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Պատերազմ հրահրող այս երկիրը անամոթաբար մեղադրում է Իրանին, որը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից է, Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ և քիմիական զենքի զոհ, այդպիսի զարհուրելի զենք մշակելու և այն դեղագործական գործարաններում թաքցնելու մեջ։ Խոսքը վերաբերում է այն քիմիական զենքին, որը ժամանակին Արևմտյան Գերմանիան մատակարարել էր Սադամ Հուսեյնի վարչակարգին։ Նպատակը պարզ է՝ խաբեությամբ ԱՄՆ-ին ներքաշել իր փոխարեն նոր պատերազմի մեջ՝ վտանգի տակ դնելով նաև իրանցի հիվանդներին։

Իսրայելը հրաժարվել է միանալ միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի արգելման որևէ կոնվենցիայի, ունի հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ, հարձակվել է տարածաշրջանի յոթ երկրների վրա և օկուպացրել դրանցից երեքի տարածքները։

Միայն վերջին մեկ տարվա ընթացքում նա ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ երկու ձախողված պատերազմի մեջ»,- ընդգծել է նախարարը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանը զբաղվում է քիմիական զենքի ստեղծմամբ՝ խոստանալով թույլ չտալ դա։

Leave a comment