Ֆրանսիայում ուսանողների հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները և TRIPP-ը

Ֆրանսիայում ուսանողների հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները և TRIPP-ը

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Bossuet Éloquence և Rotaract Club Paris Balard երիտասարդական միությունների անդամներին, ովքեր սովորում են Ֆրանսիայի առաջատար համալսարաններում. Պանթեոն-Ասաս (Université Paris-Panthéon-Assas), Փարիզ-Սակլե (Université Paris-Saclay), Փարիզ-Սիտե (Université Paris-Cité) և այլն:

 

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագիրը և տնտեսական դիվերսիֆիկացիային ուղղված ջանքերը: Այնուհետև Հայաստանի դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Leave a comment