2026թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանումը նվազել է 10%-ով

2026թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 16,705.5 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1․2 %-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 5,242․1 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2026թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանն արտահանել է 5,731.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 10,973.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 10%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 8․2%։

Leave a comment