Այվազովսկու կտավը վաճառվել է 1,4 միլիոն դոլարով

Այվազովսկու կտավը վաճառվել է 1,4 միլիոն դոլարով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է մոտ 1,4 միլիոն դոլարով։ 1862 թվականին ստեղծված կտավի նախնական գնահատված արժեքը 500–700 հազար ֆունտ էր։ Այն աճուրդի էր ներկայացրել Էստոնիայից մի մասնավոր հավաքորդ, որի ընտանիքին նկարը պատկանել է 19-րդ դարից։

Աճուրդում վաճառվել են նաև Այվազովսկու այլ գործեր, այդ թվում՝ «Նեապոլի ծոցը․ հեռվում Կապրի կղզին» և «Նավաբեկությունը» կտավները։ Ներկայացված են եղել նաև Կոնստանտին Կորովինի, Իվան Շիշկինի, Կոնստանտին Մակովսկու և այլ հայտնի նկարիչների աշխատանքներ։

Leave a comment