ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Աննագելդի Սապարովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացումն ու խորացումը։ Քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր։Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Դավիթ Խուդաթյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմետ Ակմամմեդովի և ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։Հանդիպումների ընթացքում նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության հետագա զարգացումը՝ հաշվի առնելով երկու երկրների տարանցիկ ներուժը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման հնարավորությունները։