Ռուսական բանակը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներ ու լոգիստիկ կենտրոններ է խոցել․ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20261125/rusakan-banaky-ukrainaji-energetik-objektner-u-lvogistik-kentrvonner-e-khvocel-pn-109755923.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/18/39039224_0:0:2731:2048_1920x0_80_0_0_7901821d378c69e5ab787d13a483f3ee.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, նավ

ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, նավ

Բաժանորդագրվել

Հարվածների ընթացքում ռուսական զորքն անօդաչու թռչող սարքեր է կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն ցերեկը Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող էներգետիկ օբյեկտներ, բեռնատար նավ և լոգիստիկ կենտրոններ է խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի Դաշնության զինուժն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել էներգետիկ օբյեկտներին և լոգիստիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող ծովային նավերին»,-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարվածների հետևանքով խոցվել են՝

330 կՎ հզորությամբ էլեկտրաենթակայան Խարկովում, 150 կՎ՝ Դնեպրոպետրովսկի մարզի Վերխնեդնեպրովսկոյե բնակավայրում, 110 կՎ հզորությամբ էլեկտրաենթակայան Ժիտոմիրի մարզի Մալին բնակավայրում, որոնք էլեկտրաէներգիա են ապահովում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների համար,

Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանը Դնեպրոպետրովսկի մարզի Զելենոդոլսկ քաղաքում, որն ապահովում է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը,

«Ներուբայսկոյե» լոգիստիկ կենտրոնը Օդեսայի մարզի Ներուբայսկոյե բնակավայրում և «Բլում» կենտրոնը նույն մարզի Միրնոյե բնակավայրում, որոնք իրականացնում էին Ուկրաինայի ԶՈւ–ին մատակարարվող ռազմական նշանակության բեռների պահպանումն ու բաշխումը,

«Նովայա պոչտա» լոգիստիկ տերմինալը Կիևի մարզի Բելայա Ցերկով բնակավայրում, որն օգտագործվում էր արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի ԶՈւ-ին մատակարարվող երկակի նշանակության բեռների պահպանման համար։

Բացի այդ, Սև ծովի ջրատարածքում՝ Օդեսայից արևելք, խոցվել է ծովային նավ, որը երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment