https://arm.sputniknews.ru/20260216/htskh-nakhagahy-herqec-ekvonvomikaji-nakharari-heci-veraberjal-hajtararutjuny-98864596.html
ՀԾԿՀ նախագահը հերքեց էկոնոմիկայի նախարարի` ՀԷՑ–ի վերաբերյալ հայտարարությունը
ՀԾԿՀ նախագահը հերքեց էկոնոմիկայի նախարարի` ՀԷՑ–ի վերաբերյալ հայտարարությունը
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T15:21+0400
2026-02-16T15:21+0400
2026-02-16T15:21+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492129_0:160:3072:1888_1920x0_80_0_0_a13c067d31f96938e11daf69d4b9913d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեթոդաբանությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը` անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը։Նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ՀԷՑ–ը ինչ–ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։ ՀԷՑ–ը ընդդեմ Պապոյանի դատական հայց է ներկայացրել` պարտավորեցնելով նրան հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ Հերքումից բացի հայցվորը պահանջում է փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։«Պարոն Պապոյանը բացի նախարար լինելուց, նաև քաղաքական գործիչ է, և ինքը երևույթին միգուցե տվել է նաև քաղաքական գնահատական այն իմաստով, որ ՀԷՑ–ը կրիտիկական ենթակառուցվածք է, որտեղ անթույլատրելի է, որ ամենաթողություն լինի և հատկապես ֆինանսների միգրացիա տեղի ունենա։ Այս առումով համաձայն եմ պարոն Պապոյանի հետ, սակայն վարկերի տոկոսները, մեր հաստատած մեթոդաբանությամբ, չեն մտնում սակագնի մեջ»,– ընդգծեց ՀԾԿՀ նախագահը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492129_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e34791bca4da2bbbb7846fdf24c9887f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեթոդաբանությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը` անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը։
Նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ՀԷՑ–ը ինչ–ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։ ՀԷՑ–ը ընդդեմ Պապոյանի դատական հայց է ներկայացրել` պարտավորեցնելով նրան հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ Հերքումից բացի հայցվորը պահանջում է փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։
«Պարոն Պապոյանը բացի նախարար լինելուց, նաև քաղաքական գործիչ է, և ինքը երևույթին միգուցե տվել է նաև քաղաքական գնահատական այն իմաստով, որ ՀԷՑ–ը կրիտիկական ենթակառուցվածք է, որտեղ անթույլատրելի է, որ ամենաթողություն լինի և հատկապես ֆինանսների միգրացիա տեղի ունենա։ Այս առումով համաձայն եմ պարոն Պապոյանի հետ, սակայն վարկերի տոկոսները, մեր հաստատած մեթոդաբանությամբ, չեն մտնում սակագնի մեջ»,– ընդգծեց ՀԾԿՀ նախագահը։