Գերմանիայի պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Leave a comment