Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը` «Նինոծմինդա-Բավրա» անցակետի ուղղությամբ, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Վրաստանի Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։
Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա–Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94–146–րդ կմ հատվածում (Հայազմա–Նինոծմինդա) գտնվող ծանր բեռնատարների համար:
Բացի այդ, նոյեմբերի 24-ից «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։