SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները

Քաղաքականություն

25.11.2026 | 18:52

Ադրբեջանի պետական նավթայի SOCAR ընկերության կազմում ընդգրկված Caspian Drilling Company (CDC) ընկերությունը սկսել է հեռանկարային գազահորի հորատումը  Իսրայելի հարավում։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ընկերությունը Mosestro-ի պատվերով հորատման աշխատանքներ է իրականացնում Sifra North 01 հորատանցքում։

«Caspian Drilling Company Ltd (CDC)-ն և Հորատման համալիր աշխատանքների տրեստը (ТКБР) ուրախությամբ հայտնում են Իսրայելում՝ մեր պատվիրատու Mosestro-ի համար Sifra North 01-ում համատեղ հորատման աշխատանքների մեկնարկի մասին։ Նախահորատման ստուգաթերթով նախատեսված բոլոր ստուգումներն ավարտելուց հետո՝ 2026 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 11:20-ին, սկսվել է  հորատումը։ Այս կարևոր փուլն արտացոլում է երկու թիմերի պատրաստվածությունն ու համակարգված աշխատանքը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր պատվիրատու Mosestro-ին, ծրագրի գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախապատրաստական աշխատանքներին։ CDC-ն և ТКБР-ը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ հորատման աշխատանքների անվտանգ և արդյունավետ իրականացումն ապահովելու համար»,-նշվում է հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment