Ռահիմ Սթերլինգը 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռահիմ Սթերլինգը 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել վտանգավոր վարման համար։ Որոշումը կայացվել է Բեյզինգսթոքի մագիստրոսական դատարանի կողմից նոյեմբերի 25-ին, հաղորդում է The Guardian-ը։

Փորձաշրջանը կլինի 18 ամիս։ 31-ամյա ֆուտբոլիստը պետք է կատարի 100 ժամ հասարակական աշխատանք։ Նրան նաև երկու տարով զրկել են մեքենա վարելու իրավունքից։

Մայիսի 28-ին Ռահիմ Սթերլինգն Անգլիայում ձերբակալվել էր թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Անգլիացին առավոտյան ժամը 9-ին Lamborghini մակնիշի մեքենայով Հեմփշիրի M3 մայրուղու վրա բախվել էր արգելապատնեշին: Ոստիկանությունը ձերբակալել էր ֆուտբոլիստին՝ մեղադրելով նրան թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու, վտանգավոր վարելու, C դասի թմրանյութ պահելու և թմրամիջոցների թեստ հանձնելուց հրաժարվելու մեջ։ Հետագայում նա գրավի դիմաց ազատ էր արձակվել մինչև հետաքննության ավարտը։

Կարիերայի ընթացքում Ռահիմ Սթերլինգը հանդես է եկել «Չելսիում», «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում» և «Լիվերպուլում»։ Մինչև հուլիսի 1-ը Սթերլինգը խաղում էր նիդերլանդական «Ֆեյենորդում», իսկ այժմ ակումբ չունի։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment