Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100,000 տոննա բեռ։ Նա այդ մասին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ հանդիպմանը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռների տարանցիկ փոխադրման համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը, հայտնում է 1news.az-ը։
Ադրբեջանից ՀՀ հիմնականում նավթամթերք է ներկրվում: 2026 թվականին ՀՀ-ից մոտ 96,500 դոլարի ապրանք է արտահանել Ադրբեջան, գրեթե ամբողջը՝ սեպտեմբերին:Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ասել էր, որ Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել: Նա չէր մանրամասնել, թե քանի տոննա է արտահանվել: