Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի տանը մահացած են հայտնաբերել

Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի տանը մահացած են հայտնաբերել

Գերմանիայի Քեհլ քաղաքի տներից մեկում հայ ընտանիքի 5 անդամի են մահացած հայտնաբերել։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքի մասին հայտնի է դարձել, երբ դպրոցում անհանգստացել են հայ երեխաների բացակայությամբ։ Բնակարան մտած ոստիկանները մահացած են հայտնաբերել ընտանիքի 5 անդամի, այդ թվում 3 երեխաների։ Եվս 2 երեխա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Մահվան պատճառը նշվում է գազի արտահոսքը։

Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։ Ուսումնասիրվում է, թե գազի արտահոսքը պատահական է եղել թե կա դիտավորություն։

Նշվում է, որ  ընտանիքի բոլոր հինգ երեխաները (10-ից 14 տարեկան) ունեցել են գերմանական և գերմանա-հայկական քաղաքացիություն, իսկ մահացած հայրն ու տատիկը՝ Գերմանիայի քաղաքացիություն։ Ըստ գերմանական մամուլի տեղեկությունների՝ երեխաների մայրը դեպքի պահին բնակարանում չի եղել․ նա ծանր հիվանդ է և գտնվում է մասնագիտացված խնամքի հաստատությունում։

Leave a comment