Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել

Քաղաքականություն

25.11.2026 | 15:49

Ադրբեջանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Կեստուտիս Բուդրիսը ստորագրել են  երկու երկրների  միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հռչակագրի ստորագրումը կարևոր փուլ է նշանավորում Ադրբեջանի և Լիտվայի հարաբերություններում՝ ստեղծելով նոր հիմք երկկողմ համագործակցության ամրապնդման և քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում կապերի հետագա զարգացման համար»,- ասվում է  հրապարակած հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment