Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.11.2026 | 14:37

Սահմանադրության նոր նախագիծը բացառապես արտաքին պարտադրանքով մշակված փաստաթուղթ է․ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Անկեղծ եմ ասում՝ անընդունելի է։ Նախաբանի նկատմամբ նման ոտնձգությունն աբսուրդ է»,- ասաց նա։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ցանկություն չունի կարդալու նոր Սահմանադրության նախագիծը, վիրավորական է համարում։

Ինչ վերաբերում է ճնշումներին՝ Վարդևանյանն ասաց, որ այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։

«Կարող եմ ասել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, այն բեռը, այն վստահությունը, որ ստացել է հայրենակիցներից ու դրա շրջանակներում հստակ ու վճռական «ոչ»-ը, որն արձանագրել ենք»,- ընդգծեց նա։

ԱԺ փոխնախագահը բացառում է, որ իրենց խմբակցությունից վեց ձայնը կապահովեն։
«Նման երևույթ գոյություն չունի, ՔՊ-ն էլ է գիտակցել, որ նման հեռանկար չկա»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱԺ ընդդիմությունը կապահովի այն վեց ձայնը, որն իշխող կուսակցությանը պակասում է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment