Մեկ օր՝ ռեկտորի պաշտոնում․ ի՞նչ կփոխեին բուհերում «Նովոստի–Արմենիա»-ի ընթերցողները

Նոյեմբերի 17-ին գործակալությունն ուսանողներին առաջարկել էր պատկերացնել իրենց բուհերի ղեկավարների տեղում և պատասխանել այն հարցին, թե որն էր լինելու իրենց ստորագրած առաջին հրամանը, եթե մեկ օրով ռեկտոր դառնային


ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցման մասնակիցների ձայների ավելի քան 58%-ը ստացել են Հայաստանի բուհերում մասնագիտական պրակտիկայի բարելավման և դասավանդման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկները։


Հարցումը նվիրված էր Ուսանողների միջազգային օրվան։ Նոյեմբերի 17-ին գործակալությունն ուսանողներին առաջարկել էր պատկերացնել իրենց բուհերի ղեկավարների տեղում և պատասխանել այն հարցին, թե որն էր լինելու իրենց ստորագրած առաջին հրամանը, եթե մեկ օրով ռեկտոր դառնային։


Այնուհետև այս հարցը դրվել էր քվեարկության գործակալության ռուսալեզու և հայալեզու Telegram-յան ալիքներում։


Քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 756 մարդ։ Մասնակիցները կարող էին ընտրել պատասխանի միայն մեկ տարբերակ հարցումներից յուրաքանչյուրում։


Որ փոփոխությունները համարել առաջնահերթ


Ամենաշատ ձայները (31%) հավաքել է ուսանողական պրակտիկան իսկապես օգտակար և մասնագիտական փորձի ձեռքբերմանն ուղղված դարձնելու առաջարկը։


Դասավանդման որակի բարձրացումը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 27,1% արդյունքով։


Լսարանների վերանորոգման և ջեռուցման խնդիրների լուծման օգտին տրվել է ձայների 19%-ը, իսկ ժամը 9:00-ին սկսվող դասերը չեղարկելու օգտին՝ 13,9%-ը։


Գնահատման արդար և թափանցիկ համակարգ ապահովելու առաջարկը ստացել է ձայների 9%-ը։


Այսպիսով, դասավանդման որակն ու մասնագիտական պատրաստվածությունը հարցման մասնակիցների համար անհամեմատ ավելի կարևոր են եղել, քան առավոտյան դասերի չեղարկումը։


Նշենք, որ հարցումն անցկացվել է Telegram-ում և ներկայացուցչական չէ։ Դրա արդյունքներն արտացոլում են քվեարկությանը մասնակցած օգտատերերի կարծիքը։

Leave a comment