Սկսում եմ իրավական գործընթաց Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նկատմամբ՝ կապված առերևույթ կոռուպցիոն իրողությունների հետ․ Հոխիկյան

Սկսում եմ իրավական գործընթաց Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նկատմամբ՝ կապված առերևույթ կոռուպցիոն իրողությունների հետ։ Այս մասին հայտնում է հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը։

Նոյեմբեր ամսին երկու անգամ պաշտոնական հարցում եմ ուղարկել Մարտունու համայնքապետին՝ խնդրելով տրամադրել օրենսդրությամբ թույլատրելի տեղեկություններ համայնքապետարանի գործունեության որոշ ոլորտների և հանցանք կատարած անձանց պետական ու համայնքային պաշտոններում նշանակելու փաստերի մասին։

Ոտնահարելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները՝ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը չի տրամադրում անհրաժեշտ տեղեկությունը, ինչը ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջացնում համայնքապետի կամ նրա գործընկերների կողմից կոռուպցիոն գործարքների առումով։

Թեպետ ի սկզբանե ունեի հարգալից վերաբերմունք այդ մարդու նկատմամբ՝ կարծելով, թե իր որակով տարբերվում է ՔՊ-ից, բայց կարծես սխալվել եմ։

Վաղվանից գործընկեր կազմակերպությունների ու իրավաբանների հետ սկսում եմ իրավական գործընթաց Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նկատմամբ՝ կապված առերևույթ կոռուպցիոն իրողությունների հետ։

Leave a comment