Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ. Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Մինչ գործող կառավարիչը հասարակությանն է ուղղել հանրաքվեի/արտահերթ ընտրությունների` Բաքվից պարտադրված թեման, մեր երկրում քաղբանտարկյալների խնդիրը շարունակում է վատթարանալ:

Ի դեպ, այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել:

Հիշեցնեմ, որ նախ ընտրական ողջ շրջանում իշխանությունը կեղտոտ քարոզչություն իրականացրեց Ծառուկյանի դեմ, ապա գողացվեց նրա ղեկավարած ուժի՝ քաղաքացիներից ստացված քվեն, իսկ հետո արդեն նրան կալանավորեցին:

Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ, ճնշումներ իրականացնում նրա ընկերների, թիմակիցների և նրա հետ տարբեր կերպ առնչվող մեծ թվով անձանց նկատմամբ:

Ջերմ շնորհավորանքներս Գագիկ Ծառուկյանին: Համբերություն նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին:

Ազատություն Գագիկ Ծառուկյանին և բոլոր քաղբանտարկյալներին»:

Leave a comment