Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Նրանք քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է Interfax-ը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված թեմաների շուրջ:
Ավելի վաղ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գրիգորյանը մեկնել է Մոսկվա և հանդիպելու է Օվերչուկի հետ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։