Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Սիզրան քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
ՌԴ գիշերը հարվածել են Զապորոժիեում 330 կՎ հզորությամբ էլեկտրական ենթակայանի։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ օբյեկտն էլեկտրաէներգիայով ապահովել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։ Գիշերը հարված է հասցվել Դնեպրոպետրովսկի մարզի Զելենոդոլսկ քաղաքում գտնվող 330 կՎ հզորությամբ էլեկտրական ենթակայանին։
Դնեպրոպետրովսկում խոցվել են երկու երկաթուղային լոկոմոտիվներ, որոնք օգտագործվում էին սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխելու համար։
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Չեռնիգովի մարզի Սնովսկ քաղաքում արդյունաբերական օբյեկտին, որն օգտագործվում էր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բաղադրիչների արտադրության համար։
Ռուսական բանակը Չեռնոմորսկ նավահանգստում հարվածել է չորաբեռնատար նավի, որը Ուկրաինա էր հասցրել ռազմական նշանակության բեռ։