Որ դեպքում է ցավը վկայում սրտի խնդրի մասին

Ռուս մասնագետ Յուլյա Դոլգուշեւան ներկայացրել է, թե որ ցավերի դեպքում այն պետք է համարել սրտի հետ կապված խնդրի նշան, որ դեպքում՝ միջողային նեւրալգիայի նշան։ Ինֆարկտի ժամանակ, ըստ նրա, հատկապես նկատվում է ճնշման անկում, սեղմվածության, ծանրության եւ այրոցի զգացողություն կրծքավանդակի շրջանում։ Ցավը կարող է տարածվել ձեռքերի մեջ, ուսերին, մեջքին, վրզին եւ ներքեւի ծնոտի շրջանին։ Կարող է ուղեկցվել շնչահեղձությամբ, սառը քրտինքով, գլխապտույտով եւ սրտխառնոցով։ Միջողային նեւրալգիայի դեպքում ցավը ավելի սուր է, ծակոց կամ կրակոցի նմանվող։ Այն տեղայնացվում է կողի շրջանում եւ ուժգնանում է մարմնի շարժման ժամանակ, խորը շունչ քաշելիս, հազալիս կամ այդ հատվածում ճնշելիս։ Դոլգուշեւան նկատում է, որ հաճախ հնարավոր չի լինում լիովին տարբերակել այս երկու վիճակները։ Դրա համար պետք է ցավերի առկայության դեպքում մարդը պարտադիր անցնի մասնագետ բժշկի մոտ բուժզննում, անցնի էլեկտրասրտագրում եւ հանձնի արյան անալիզ։

 

Leave a comment