Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր

Քաղաքականություն

24.11.2026 | 23:26

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։

Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։

Նշվում է, որ զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված ուղղություններով։

Leave a comment