Ի՞նչ օրակարգ է լինելու Փաշինյան–Պուտին հանդիպմանը. Կոստանյանը փակագծեր բացեց

Բաժանորդագրվել

Վահան Կոստանյանը շեշտում է` ՀՀ–ն ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու միտում չունի։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման օրակարգը վերաբերելու է վերջին ժամանակաշրջանում հայ–ռուսական հարաբերություններում կուտակված խնդիրների վերանայմանը։

Նշենք, որ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպելու է դեկտեմբերի 3-ին, Մոսկվայում։

«Վերանայումը միտված է այս հարաբերությունները առողջացնելուն և արդեն առաջ նայելուն։ Մենք որևէ կերպ միտում չունենք խզելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, կամ ճգնաժամ ստեղծելու, կամուրջներն այրելու։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր լինել»,– նշեց Կոստանյանը։

Նա հույս հայտնեց, որ Ռուսաստանում նույնպես այսպիսի տրամաբանությամբ են մոտենում հանդիպման նախապատրաստմանը, և հենց գործընկերային մթնոլորտում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա այդ հանդիպումը։

Leave a comment