«Պատասխանն անխուսափելի է». Պուտինը՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների մասին

https://arm.sputniknews.ru/20261124/pataskhann-ankhusapeli-e-putiny-navtaveramshakman-gvortsaranneri-vra-hardzakumneri-masin-109726293.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин: ответные действия с нашей стороны неизбежны

Sputnik Արմենիա

Путин: ответные действия с нашей стороны неизбежны

2026-11-24T22:00+0400

true

PT0M36S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109724213_175:0:1122:710_1920x0_80_0_0_16e449a9832cc539cc0798dbaad1f6db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео, նավթ, վառելիք, ռուսաստան, արևմուտք

վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео, նավթ, վառելիք, ռուսաստան, արևմուտք

Բաժանորդագրվել

Վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման հանձնաժողովի նիստում ՌԴ նախագահը խոսել է նաև բենզինի գների կայունացման, ռուսական էներգակիրներից Եվրոպայի հրաժարվելու հետևանքների և նավթի ու գազի սպառման շուկաների ընդլայնման ծրագրերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Կիևի շարունակական հարձակումներին Մոսկվայի պատասխան գործողություններն անխուսափելի են: Այս մասին նա հայտարարել է այսօր վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության և բնապահպանական անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում՝ նշելով, որ ուկրաինական իշխանություններն անտեսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։

«Ամեն ինչ շարունակվում է, կարծես ոչինչ չի պատահել։ Այդ կապակցությամբ նշեմ, որ մեր կողմից պատասխան գործողություններն անխուսափելի են, այդ մասին բոլորը պետք է իմանան», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։

Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ հունիսի սկզբին հակառակորդի կողմից սկսված և, ըստ հրապարակային հայտարարությունների, 40 օրվա կտրվածքով նախատեսված էսկալացիան չի կարող Ռուսաստանին կրիտիկական վնաս հասցնել:

Պուտինը կոչ է արել շարունակել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների պաշտպանության ուժեղացմանն ուղղված համակարգային աշխատանքը և առաջարկել է քննարկել նավթավերամշակող ձեռնարկությունների և դրանց աշխատակիցների անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ:

Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Զելենսկուն կոչ է արել գործարքի գնալ ՌԴ-ի հետ

ՌԴ նախագահը նաև նշել է, որ նավթամթերքի ռուսական շուկայում իրավիճակը բարդ է մնում: Միևնույն ժամանակ, հոկտեմբերի սկզբին գրանցված ամենաբարձր նիշերից հետո բենզինի գները երկրի տարածաշրջանների մեծ մասում կայունացել են։

«Մենք պահպանել ենք վառելիքի ներքին շուկայի կայունությունը, ընդհանուր առմամբ կարգավորել ենք տնտեսության կայուն մատակարարումը և բավարարել քաղաքացիների ու բիզնեսի կարիքները», – ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է երկրի ողջ տարածքում վառելիքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությանը օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությունը: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և ֆերմերային տնտեսությունների հուսալի մատակարարմանը, որոնց համար մեծ նշանակություն ունի սեզոնային գործոնը:

Խոսելով համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ դեպի Եվրոպա ռուսական էներգակիրների արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ են ունենում նախ և առաջ հենց եվրոպական երկրների համար:

«Մեր նավթից ու գազից նրանք ավելի քիչ կունենան, իսկ խնդիրներն ավելի շատ կլինեն», – նշել է նա:

Ղրիմի կամրջի հարվածներին Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի. Պուտին

Պուտինի խոսքով՝ չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, ռուսական ընկերությունները պահպանում են առաջատար դիրքերը համաշխարհային էներգետիկ շուկաներում: Ռուսաստանը մտադիր է ընդլայնել էներգառեսուրսների իրացման շուկաները և զարգացնել համագործակցությունը կանխատեսելի և պատասխանատու գործընկերների հետ:

Այս կապակցությամբ Պուտինը նշել է էներգառեսուրսների մատակարարման նոր ուղիների զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի ամրապնդումը, որի առանցքային հատվածը Հյուսիսային ծովային ուղին է:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կողմից էներգառեսուրսների աճող պահանջարկի ֆոնին Ռուսաստանի առաջնորդը նաև կոչ է արել մեծացնել Սիբիրի և Հեռավոր Արևելքի տրանսպորտային ենթակառուցվածքի հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկրի արևելքում նավթավերամշակման և նավթաքիմիական նյութերի զարգացմանը:

Leave a comment