ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հորդորներին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին Ռուսաստանի պատասխան գործողություններն անխուսափելի են, և «այդ մասին բոլորը պետք է իմանան»։
«Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների փորձերը չեն դադարում՝ չնայած Թրամփի ուղիղ կոչին՝ զերծ մնալ նման գործողություններից»,- նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հանձնարարել է նաև ուժեղացնել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների պաշտպանությունը։