Էր Ռիադի ամենաբարձր երկնաքերը կրկին հարձակման է ենթարկվել

Բաժանորդագրվել

Սաուդյան կոալիցիան նոր հարձակումն ահաբեկչական է անվանել։ Նախորդ հարվածի հետևում կանգնած է Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբ շարժումը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Էր Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող PIF Tower աշտարակը (Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամի կենտրոնակայանը) հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ հարվածի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով ականատեսներին։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին միջադեպն անվանել է ահաբեկչական հարձակում և հայտնել տեղում մասնագիտացված ծառայությունների աշխատանքի մասին։ Շենքը, զինամթերքի տեսակը, վնասի չափը և տուժածների վերաբերյալ տվյալները պաշտոնապես չեն հստակեցվել։

Պեկինում ինքնաթիռը մխրճվել է աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկի մեջ

Ականատեսները գործակալությանը հայտնել են, որ գործարար շրջանում բարձրախոսով կոչ են արել անցորդներին պատսպարվել: Հրապարակման պահի դրությամբ հարվածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։

Նոյեմբերի 19-ին Էր Ռիադի ամենամեծ՝ 385 մետր բարձրությամբ երկնաքերը արդեն հարձակման էր ենթարկվել «Անսար Ալլահ»-ի կողմից: Այն ժամանակ պայթյունի ալիքը կոտրել էր 7-8-րդ հարկերի պատուհանները և դեֆորմացրել ճակատամասի մետաղական տարրերը։

Leave a comment