Նոյեմբերի 24-ին Բաքվում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։
Բայրամովը և Բոչորիշվիլին քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը։
Նախարարները հանդիպում են անցկացրել ընդլայնված կազմով, որի ընթացքում անդրադարձել են առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային նախագծերին։
Հատուկ ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքին», Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացմանը, ինչպես նաև Կասպից ծովը, Սև ծովն ու Եվրոպան կապող «Կանաչ էներգիայի միջանցքի» զարգացմանը։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման ընթացքի մասին, այդ թվում՝ տարանցիկ սահմանափակումների վերացման և Վրաստանի տարածքով նավթամթերքի փոխադրումների մեկնարկի վերաբերյալ։ Բարձր է գնահատվել Թբիլիսիի ներդրումն այս գործընթացում։