ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի «Մար-ա-Լագո» նստավայրում բանակցություններ կվարի վերջինիս հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն նոյեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մար-ա-Լագո» նստավայրում բանակցություններ կվարի վերջինիս հետ։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելուն ուղղված ակտիվացող ջանքերի ֆոնին։

ԱՄՆ-ում դաշինքի ղեկավարը կհանդիպի նաև ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունների օրակարգը չի հրապարակվել։

 

Leave a comment