https://arm.sputniknews.ru/20261124/abn-kdjuracni-ashkhatanqajin-migraciaji-karavarumy-eatmum-sargsjan-109712869.html
ԱԲ–ն կդյուրացնի աշխատանքային միգրացիայի կառավարումը ԵԱՏՄ–ում. Սարգսյան
ԱԲ–ն կդյուրացնի աշխատանքային միգրացիայի կառավարումը ԵԱՏՄ–ում. Սարգսյան
Sputnik Արմենիա
Լեզվական գործիքները, օրինակ, միգրանտներին կօգնեն իրենց մայրենի լեզվով տեղեկություններ ստանալ ազգային երկրների օրենսդրությունների մասին։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T16:32+0400
2026-11-24T16:32+0400
2026-11-24T16:41+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
արհեստական բանականություն
տիգրան սարգսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/1d/76388372_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf6ac92f7fbc0c7676bd48566fc91ec1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել աշխատանքային միգրացիան ԵԱՏՄ երկրներում։ Այս մասին ասաց ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ընթացքում՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ։Նրա խոսքով՝ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի յուրահատկությունն այն է, որ ունի ազգային հատվածներ։«Մեր երկրներում աշխատանքային հոսքերի, թափուր աշխատատեղերի, ինչպես նաև աշխատանքի կառավարման հետ կապված ամեն ինչ ունի ազգային առանձնահատկություն և կարգավորվում է ազգային օրենսդրությամբ», – ասաց Սարգսյանը:Նա նշեց, որ ԵԱԶԲ-ն աջակցում է ազգային օրենսդրությունների թվայնացման հարցում, և յուրաքանչյուր ազգային հարթակ կօգտագործի կոնկրետ երկրի օրենսդրության վրա կենտրոնացած արհեստական բանականություն:Նրա խոսքով` թվային տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն դյուրացնում է միգրանտների կյանքը։Մասնավորապես լեզվական գործիքների, ԱԲ-ի ներդրումը միգրանտին հնարավորություն է տալիս պատասխաններ ստանալ իր մայրենի լեզվով:ԵԱՏՄ տարածքում համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը կպաշտպանի նոր ճգնաժամերից
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/1d/76388372_120:0:1539:1064_1920x0_80_0_0_5c7e2661c48484e6e7407ae6da33088f.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), արհեստական բանականություն, տիգրան սարգսյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), արհեստական բանականություն, տիգրան սարգսյան
Լեզվական գործիքները, օրինակ, միգրանտներին կօգնեն իրենց մայրենի լեզվով տեղեկություններ ստանալ ազգային երկրների օրենսդրությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել աշխատանքային միգրացիան ԵԱՏՄ երկրներում։ Այս մասին ասաց ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ընթացքում՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ։
Նրա խոսքով՝ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի յուրահատկությունն այն է, որ ունի ազգային հատվածներ։
«Մեր երկրներում աշխատանքային հոսքերի, թափուր աշխատատեղերի, ինչպես նաև աշխատանքի կառավարման հետ կապված ամեն ինչ ունի ազգային առանձնահատկություն և կարգավորվում է ազգային օրենսդրությամբ», – ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ ԵԱԶԲ-ն աջակցում է ազգային օրենսդրությունների թվայնացման հարցում, և յուրաքանչյուր ազգային հարթակ կօգտագործի կոնկրետ երկրի օրենսդրության վրա կենտրոնացած արհեստական բանականություն:
«Ենթադրենք՝ Ղրղզստան են եկել միգրանտներ Պակիստանից, Շրի Լանկայից, Հնդկաստանից։ Նույնպիսի միգրանտներ, մասնավորապես Հնդկաստանից, եկել են նաև Հայաստան։ Եվ քանի որ հայկական, ռուսական, ղրղզական օրենսդրությունը տարբեր է, ապա անհրաժեշտ է ստեղծել թվային լուծումներ, որոնք կոնկրետ օրենսդրության շրջանակում կպատասխանեն առաջացած հարցերին՝ հաշվի առնելով կարգավորման առանձնահատկությունները», – նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` թվային տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն դյուրացնում է միգրանտների կյանքը։
Մասնավորապես լեզվական գործիքների, ԱԲ-ի ներդրումը միգրանտին հնարավորություն է տալիս պատասխաններ ստանալ իր մայրենի լեզվով: