Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատվում է բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների դրական դինամիկա։
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցություններում գրանցված առաջընթացը։
Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, ուղիղ չվերթների հաստատման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։