Այսօր Հորմուզի նեղուցում չորրորդ լցանավն է պայթել ականի վրա․ հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այսօր լուսաբացին Հորմուզի նեղուցում «սխալ և արգելված երթուղով» ընթացող մի լցանավ բախվել է ծովային ականի։
Նավի վրա տեղի է ունեցել հզոր պայթյուն, որին հաջորդել է հրդեհ։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ մերձակայքում ևս երկու լցանավ, ականատես լինելով պայթյունին ու ստանալով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի երթևեկության կառավարման կենտրոնի ռադիոզգուշացումը, ստիպված են եղել հետ շրջվել դեպի Պարսից ծոց։